Ընդհանուր կլինիկական լաբորատորիան հագեցած է «Sysmex 1000i», «Urysis 1000i» սարքավորումներով և կատարում է հետևյալ հետազոտությունները.

  • արյան ընդհանուր քննություն
  • CBC
  • CBC+DIF
  • կոպրոօվոսկոպիա
  • մեզի ընդհանուր քննություն

Արյան կլինիկական հետազոտությունը կատարվում է «Sysmex1000i» անալիզատորով, որը թույլ է տալիս հաշված րոպեների ընթացքում ոչ միայն ունենալ արյան ընդհանուր քննության հայտնի պարամետրները (հեմոգլոբին, լեյկոցիտներ, էրիտրոցիտներ), այլև տեղեկություն է տալիս վերջինների քանակի, ծավալի ու հեմոգլոբինի կոնցենտրացիայի մասին, որոնք կազմում են անեմիաների ժամանակակից դիֆդիագնոստիկայի անբաժանելի մասը: Դրանք են՝ MCV, MCH, MCHC: Լեյկոցիտների տարատեսակները արտահայտվում են ինչպես բացարձակ, այնպես էլ տոկոսային արժեքներով: Անալիզը ուղեկցվում է երեք դիագրամաններով, որոնք ցույց են տալիս թրոմբոցիտների ու լեյկոցիտների շեղումները: Այդպիսի շեղումների դեպքում լեյկոֆորմուլան մանրադիտակով ստուգվում է փորձառու մասնագետի կողմից:
ԷՆԱ-ի հետազոտությունը կատարվում է երակային արյունով` վակուումային հատուկ պիպետների օգտագործմամբ, որի նշումները հասնում են 200-ի: Այս հետազոտության համեմատաբար բարձր արժեքը պայմանավորված է դրա մի շարք այլ առավելություններով.

  • հետազոտության արդյունքները ստացվում են 30 րոպեի ընթացքում
  • արյունը վերցվում է երակից վակուումային համակարգով
  • նշումների մեծ քանակը թույլ է տալիս ունենալ ճշգրիտ պատկեր

Իմունոլոգիական հետազոտությունները կատարվում են հանրահայտ «Roche» ընկերության «Cobas e 411» իմունոքիմիական անալիզատորով, որի հետազոտությունների ցանկը ներառում է`

  • վահանաձև գեղձի հորմոնների ախտորոշում`( TSH, T3, T4, fT4, fT3, ATG, ATPO, TG)
  • մակերիկամի ֆուկցիայի ախտորոշում ( Cort, ACTH)
  • վերարտադրողական հորմոնների հետազոտություն (AMH. LH, FSH, TST, SHBG, PRG, 17 OH PRG, PRL և այլն ):
  • ինֆեկցիաների հակամարմինների որոշում արյան մեջ ( HBSAg, CMV, TOXOPLASMA, HSV 2 IG G և այլն )
  • արյան մեջ օնկոմարկերների որոշում ( CEA, CA 125, CA 15-3, HE4, CA19-9, PSA և այլն)
  • վիտամիններ (VIT D, Vit B12, Vit B9 )
  • շաքարային դիաբետ ( Insulin, C-peptide)

Անալիզատորը հետազոտությունը կատարում է էլեկտրոքեմոլյումինիսցենցիայի մեթոդով, որը շատ ավելի զգայուն է, քան վերը նշված թեստերի որոշման այլ մեթոդներ:

Կենսաքիմիական հետազոտությունը կատարվում է «Roche» ընկերության «Cobas e 311» բիոքիմիական անալիզատորով, որը ունի 100 փորձանմուշ միաժամանակ հետազոտելու հնարավորություն:

 Անալիզատորը կատարում է հետևյալ հետազոտությունները՝

  • սուբստրատներ ( միզանյութ, կրեատինին, ընդհանուր սպիտակուց և այլն)
  • ֆերմենտներ (ԱսՏ, ԱլՏ, ալֆա ամիլազա, լիպազա, ԳԳՏ և այլն)
  • լիպիդային փոխանակություն ( խոլեսթերին, եռգլիցերիդներ, բարձր և ցածր խտության լիպոպրոտեիդներ)
  • էլեկտրոլիտներ ( K, Na)
  • կարդիոմարկերներ (սրոպոնին I որակական որոշում, ԿԿ-ՄԲ)
  • շաքարային դիաբետ (գլյուկոզա, գլիկոլիզացված հեմոգլոբին, միկրոալբումինը մեզում)
  • ռևմատոլոգիական ցուցանիշների քանակական որոշում (C ռեակտիվ սպիտակուց, ռևմատոիդ գործոն, ԱՍԼ-Օ)
  • իմունային ստատուս ( ԻԳ Մ, ԻԳ Գ, ԻԳ Ա )
  • հոմոցիստեին, անտիթրոմբին 3 և Դ-Դիմեր :

Արյան մակարդելիության մյուս պարամետրերի ուսումնասիրությունները կատարվում են Ֆրանսիական «Stago. ընկերության «Start 4» անալիզատորով:

 Սարքի միջոցով որոշվող պարամետրերն են՝

  • պրոթրոմբին` պրոթրոմբինային ժամանակ, պրոթրոմբինային ինդեքս, միջազգային նորմալիզացված հարաբերություն
  • ակտիվացված մասնակի թրոմբոպլաստինային ժամանակ
  • ֆիբրինոգեն
  • Գործոններ II-XII:

ՊՇՌ լաբորատորիան հագեցած է գերմանական «Qiagen» ընկերության «Rotor-gene 6000» (RT PCR) անալիզատորով և իր մեծությամբ Հայաստանում միակը «Euroclone» լամինար բոքսով, որի շնորհիվ բացառվում է փորձանմուշի կոնտամինացիան:

Լաբորատորիայում ախտորոշվում են.

  • սեռավարակներ
  • հեպատիտ C (որակական, քանակական, գենոտիպ)
  • հեպատիտ B (որակական, քանակական)
  • մարդու պապիլոմա վիրուս (HPV)
  • ֆեմոցենոզ (12 սեռավարակ կանանց մոտ)
  • անդրոցենոզ (12 սեռավարակ տղամարդկանց մոտ)
  • թրոմբոֆիլիայի մուտացիաների որոշում
  • ֆոլաթթվի փոխանակության խանգարման նախատրամադրվածություն

Մանրէաբանական լաբորատորիայում կատարվում են.

  • կղանքի բակտերիոլոգիական հետազոտություն
  • դիսբակտերիոզի (դիսբիոզի) քննություն
  • մեզի բակտերիոլոգիական հետազոտություն
  • քսուկների բակտերիոլոգիական հետազոտություն (քիթ, ականջ, կոկորդ, վերք և այլն)
  • ուրոգենիտալ քսուկների և էակուլյատի բակտերիոլոգիական հետազոտություն
  • ուրեապլազմա և միկոլպազմայի քանակական որոշում և հակաբիոտիկների զգայունության որոշում
  • Իերսինիայի որոշում կղանքում, մեզի և արյան մեջ
  • կլոստրիդիում դիֆիկալեի և դրա տոքսինների որոշում

Վերը նշված և մի շարք այլ հետազոտություններ անցկացվում են բարձրակարգ մասնագետների կողմից՝ միջազգային նորմերին համապատասխան: Հետազոտության բարձր որակը և հավաստիությունը ապահովում են ֆրանսիական «Biomeria» և իտալական «Liofilcem» ընկերությունների նյութերը:

Բոլոր հետազոտություններն, անհրաժեշտության դեպքում, ներառում են հակաբիոտիկների զգայունության որոշում: