Սպիրոմետրիան շնչառական օրգանների ֆունկցիայի հետազոտման ժամանակակից, արագ և ինֆորմատիվ մեթոդ է։

Հետազոտությամբ բացահայտված շեղումները թույլ են տալիս ախտորոշելու շնչառական օրգանների ֆունկցիայի տարբեր ախտահարումներ։

Սպիրոմետրիան արտաքին շնչառության և թոքերի առողջության հետազոտության մեթոդ է, որը մասնագետներին ընձեռում է թոքերի առողջությունը գնահատելու հնարավորություն:

Հետազոտությունն անվնաս է. որևէ հակացուցումներ և տարիքային սահմանափակումներ չեն գործում:

Սպիրրոմետրիան ցուցված է

  • հևոցի
  • սուլող արտաշնչման
  • ձգձգվող հազի
  • անհայտ էթիոլոգիայի դժվարացած շնչառության
  • բրոնխյալ ասթմայի

թոքերի խրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունների ժամանակ։