Էլեկտրասրտագրությունը՝ լինելով ամենատարածված և ինֆորմատիվ մեթոդներից մեկը, հնարավորություն է տալիս ախտորոշելու անհապաղ սրտաբանական միջամտության կարիք ունեցող հիվանդությունները, ինչպիսիք են՝ սրտամկանի ինֆարկտը, պարոքսիզմալ տախիկարդիաները, հաղորդչականության խանգարումները և այլն: Էլեկտրասրտագրությունն անվտանգ է և մատչելի, ինչը հնարավորություն է տալիս կատարելու այն նաև տնային պայմաններում:
Ի՞նչը կարելի է չափել էլեկտրասրտագրության միջոցով։
Այս հետազոտությունը թույլ է տալիս գնահատել սրտի աշխատանքի հետևյալ ցուցանիշները՝
● սրտի էլեկտրական ակտիվությունը,
● սրտի կծկումների կանոնավորությունը
● սրտի ռիթմի հաճախականությունը
● սրտային անցանելիությունը։
Այսպիսով, էլեկտրասրտագրության միջոցով վեր են հանվում այնպիսի հիվանդություններ, ինչպիսին են՝
● արիթմիան,
● տախիկարդիան,
● բրադիկարդիան,
● սրտամկանի ինֆարկտը,
● սրտի իշեմիկ հիվանդությունները,
● հիպոկալեմիան,
● թոքային էմբոլիան,
● սրտամկանի դիստրոֆիկ փոփոխությունները և այլն։