ԷՍԹԵՏԻԿ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ
“Գեղեցկությունը սահման չունի և միշտ ենթակա է կատարելագործման” – ահա այս կարգախոսով և ի շնորհիվ մեր բարձրակարգ բժիշկների, բարձրորակ նյութերի (ամենահայտնի արտադրողներից), նորագույն տեխնոլոգիաների, սարքավորումների` մենք առաջարկում ենք համալիր մոտեցում մեր ամենապահանջկոտ այցելուներին:
Բնական է, որ կնոջ մաշկը մշտական խնամք է պահանջում :
Դեմքի մաշկի խնամքի հիմնական խնդիրներն են մաշկի նորմալ գործառույթների պահպանումը և վաղաժամ ծերացման կանխումը: Մաշկի յուրաքանչյուր տեսակ կարիք ունի առանձնահատուկ մոտեցման` տարիքային խմբին համապատասխան:
Ցիտո Մեդ ԲԿ-ի “Էսթետիկ բժշկություն” ծառայությունը առաջարկում է դեմքի մաշկի խնամքի համար նախատեսված հետևյալ ծառայությունները.
- Բոտոքս
- Ծավալային ուրվագծային պլաստիկա ՝ ֆիլլերների ներարումների միջոցով
- Բիորեվիտալիզացիա
- Պլազմոթերապիա
- Մեզոթերապիա
- Մեզոթելեր
- Մաշկի էսթետիկ խնամք (մաքրող, սպիտակեցնող, խոնավեցնող, հակատարիքային, լիֆտինգ, անտի-ակնե)
- Մաշկափոխանակում
- RF-ռադիոալիքայի լիֆտինգ
- Միկրոհոսանքային թերապիա
- Վակումային մերսում
- Կրիոմերսում
- Միկրոդերմաբրազիա
- Ուլտրաձայնային թերապիա
- Լազերային էպիլացիա