ՐՈՎԱՅՆԻ ՃԱՐՊԱԿԱԼՈՒՄ (ՈՐՈՎԱՅՆԻ ՇՐՋԱԳԻԾԸ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՄՈՏ >102 ՍՄ, ԿԱՆԱՆՑ ՄՈՏ՝ >88 ՍՄ )

ճարպակալում ունեցողների մոտ զարկերակային ճնշման հանդիպման հավանականությունը 5-6 անգամ ավելի բարձր է: Ճարպային հյուսվածքի զանգվածի ավելացումը բերում է նրա անոթավորման ուժեղացմանը, որն էլ մեծացնում է շրժանառող արյան ծավալը, արտամղման ծավալն՝ ի վերջո բերելով ճնշման բարձրացմանը: Ճարպակալումը բերում է նաև խոլեստերինային փոխանակության խանգարմանը: Ճարպակալում ունեցող մարդկանց պարագայում մեծանում է նաև դիաբետի, իշեմիայի, քնի օբստրուկտիվ ապնոէի, լեղաքարային հիվանդությունների, էրեկտիլ դիսֆունկցիայի, թրոմբոֆլեբիտի առաջացման հավանականությունը:

ՖԻԶԻԿԱԿԱՆ ՑԱԾՐ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ- սա, իհարկե, հիվանդություն չէ, սակայն լուրջ խնդիր է ողջ աշխարհում ոչ միայն մեծահասակների, այլև երեխաների համար: Այն բերում է մկանային տոնուսի անկման, թուլության, մինիմալ ֆիզիկական տանելիության անկնման, ճարպակալման: Ռիսկի գործոն է դառնում ինսուլտների, ինֆարկտների և զարկերակային գերճնշման առաջացման:

ԱԼԿՈՀՈԼԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ- չափավոր ալկոհոլի օգտագործումն՝ այն է մինչև 2 ստանդարտ դոզան/օր տղամարդկանց համար և մինչև 1 ստանդարտ դոզան/օր կանանց համար (1 ստանդարտ դոզան համապատասխանում է 18 մլ էթանոլին, 330 մլ գարեջրին, 150 մլ գինուն, 45 մլ ոգելից խմիչքին), համարվում է նորմալ: Հաճախակի օգտագործումը սկզբում նպաստում է անոթի լայնացմանը, հետո տեղի է ունենում անոթի սպազմ(նեղացում), ավելանում է սրտի զարկերի հաճախականությունը, ճնշումը սկսում է տատանվել՝ <<թռչկոտել>>: Էթանոլը խոչընդոտում է թթվածնի մուտքն օրգանիզմ, զարգանում է թթվածնաքաղց(гипоксия), սիրտը ենթարկվում է ծանրաբեռնվածության, ավելանում է անոթասեղմիչ նյութ նորադրենալինի քանակությունն, ինչն էլ բերում է ճնշման բարձրացմանը: Ի վերջո ալկոհոլի չարաշահումը բերում է ճնշման բարձրացմանը հետևյալ մեխանիզմով- սիմպատոադրենալային համակարգի, ռենին-անգիոտենզինային համակարգի ակտիվացում, անոթալայնիչ գործոնների արգելակում, էլեկտրոլիտային դիսբալանս, հարթ մկանաթելերում կալցիումի քանակի ավելացում:

ՉԲԱԼԱՆՍԱՎՈՐՎԱԾ ՍՆՆԴԱԿԱՐԳ-սննդակարգում հագեցած ճարպաթթուների մեծ քանակի օգտագործումն, աղի չարաշահումն, ածխաջրերով հարուստ սննդի օգտագործումը, սննդակարգի կալորիականության խախտումը ևս նպաստող գործոններ են զարկերակային ճնշման բարձրացման համար:

ՍԹՐԵՍՆԵՐ- ցանկացած սթրես առաջացնում է օրգանիզմի պատասխան ռեակցիա, որն արտահայտվում է սրտի զարկերի արագացմամբ (տախիկարդիա), շնչառության հաճախացմամբ և ճնշման բարձրացմամբ: Խրոնիկական սթրեսների պարագայում՝ նյարդային համակարգի առանձնահատկություններից կախված, դիտվում է կայուն ճնշման բարձրացում նորադրենալինի քանակի ավելացման պատճառով:

ԽՌՄՓՈՑԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆ (ՔՆԻ ՕԲՍՏՐՈՒԿՏԻՎ ԱՊՆՈԷ)- այս դեպքում մարդիկ հաճախ արթնանում են գիշերային քնից՝ ունենալով օդի պակասի զգացում: Քունը դառնում է մակերեսային, օրգանիզմը բավարար թթվածին չի ստանում: Գիշերային ապնոէների դեպքում ակտիվանում է սիմպատիկ նյարդային համակարգը, որի արդյունքում ավելանում է արդենալինի քանակը, հաճախանում է պուլսը, հետևաբար բարձրանում է նաև զարկերակային ճնշումը:

Այսպիսով, եթե չափել եք զարկերակային ճնշման բարձր թվեր, նշում եք հետևյալ գանգատները՝
  • Վատ ինքնազգացողություն
  • Ծանրության զգացում ծոծրակում
  • Գլխացավ , գլխապտույտ
  • Սրտի արագ աշխատանք, առատ քրտնարտադրություն, քաշի ավելացում կամ իջեցում
  • Հևոց , այտուցներ
  • Տեսողության վատացում
  • Կրծքավանդակում դիսկոմֆորտ ,ցավեր
  • Ականջներում աղմուկ
  • Ցերեկային քնկոտություն, խռմփոց և այլն:

Նշված նշանների առկայության դեպքում անպայման դիմել սրտաբանի՝ ստանալու ճշգրիտ ախտորոշում և համապատասխան բուժում:

Ախտորոշումը հիմնված է մի շարք հետազոտությունների վրա՝
  • Սրտաբանի կոնսուլտացիա, զարկերակային ճնշման ճշգրիտ չափումներ
  • Գործիքային հետազոտություն
  • Լաբորատոր քննություն
  • Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ հետազոտություններ ՝ անհատական ձևով ընտրված:

Բուժում՝

  • Կառավարվող ռիսկի գործոնների կարգավորում
  • Համապատասխան դեղորայքային բուժում
  • Բարդությունների կանխում (ինսուլտ, ինֆարկտ և այլն):

Կանխարգելում՝ իրականացնել սրտաբանի կոնսուլտացիա  տարին մեկ անգամ՝ կատարելով էլեկտրասրտագրություն՝ ЭКГ,էխոսրտագրություն՝  ЭХО:

ճարպակալում,գլխացավ

Նյութը կազմեց՝ բժիշկ-սրտաբան՝ Եվգինե Մխիթարյանը