Պլազմոթերապիան (PRP) բժշկության մեջ համարվում է մինիմալ ինվազիվ, անվտանգ և արդյունավետ մեթոդ, որի հիմքում հիվանդի սեփական արյան թրոմբոցիտներով հարուստ պլազմայի կիրառումն է։ Այս թերապիան վերջին տարիներին լայնորեն օգտագործվում է օրթոպեդիայում, սպորտային բժշկության և վերականգնողական թերապիայի ոլորտներում՝ ցավի, բորբոքման և հյուսվածքային վնասվածքների բուժման համար։

Պլազմոթերապիայի մեխանիզմը

PRP-ի էֆեկտիվության գաղտնիքը թրոմբոցիտներում և պլազմայում առկա աճի գործոններն են (growth factors)։ Արյունից առանձնացված պլազման ներարկվում է վնասված կամ բորբոքված հյուսվածքների մեջ, որտեղ այն՝

  • Խթանում է բջիջների վերականգնումը և նոր հյուսվածքի աճը
  • Նվազեցնում է բորբոքումը
  • Ակտիվացնում է արյան շրջանառությունը տվյալ հատվածում

Այս մեխանիզմի շնորհիվ պլազմոթերապիան ոչ միայն նվազեցնում է ցավը, այլև նպաստում է խնդրի խորքային վերականգնմանը։

Պլազմոթերապիա՝ հիմնական ցուցումները

PRP թերապիան ցուցված է հետևյալ դեպքերում․

  • Հոդացավեր և արտրոզ (ծնկի, ազդրի, ուսի և այլ հոդեր)
  • Կապանների և ջիլերի վնասվածքներ
  • Մկանային վնասվածքներ
  • Սպորտային վնասվածքներից հետո վերականգնում
  • Որոշ դեպքերում՝ վիրահատությունից հետո արագ ռեաբիլիտացիա

պլազմոթերապիա ցավի դեմ

Պլազմոթերապիայի առավելությունները

Պլազմոթերապիան համարվում է ռեգեներատիվ բժշկության ամենաարդյունավետ և անվտանգ մեթոդներից մեկը, քանի որ օգտագործվում է հենց հիվանդի սեփական կենսաբանական նյութը՝ բացառելով ալերգիկ կամ իմունաբանական ռեակցիաների ռիսկը։

  • Բնական մեթոդ՝ առանց քիմիական կամ սինթետիկ նյութերի

Թրոմբոցիտներով հարուստ պլազման ստացվում է հիվանդի արյունից՝ հատուկ ցենտրիֆուգացիոն եղանակով։ Կենսահամատեղելիության բարձր աստիճանը թույլ է տալիս խուսափել օտար նյութերի մերժումից կամ բարդություններից։ Աճի գործոնների ազդեցությամբ նվազում է բորբոքային արձագանքը և վերականգնվում է հոդային հեղուկի որակը։ Սա թույլ է տալիս հասնել ցավի զգալի թեթևացման՝ առանց երկարատև դեղամիջոցների ընդունման։

  • Չունի երկարատև վերականգնման շրջան

Քանի որ մեթոդը ինվազիվ չէ և չի պահանջում վիրահատական միջամտություն, հիվանդը կարող է անմիջապես վերադառնալ առօրյա գործերին։

  • Լայն կիրառական ոլորտ

Օրթոպեդիա և սպորտային բժշկություն՝ հոդային և ջլային վնասվածքների բուժման համար։

Դերմատոկոսմետոլոգիա՝ մաշկի երիտասարդացման և մազաթափության դեմ պայքարի նպատակով։

Վիրաբուժություն՝ հյուսվածքների արագ ապաքինման համար։

Գիտական հիմնավորում

Հետազոտությունները ցույց են տվել, որ պլազմոթերապիան զգալիորեն նվազեցնում է ցավը և բարելավում ֆունկցիոնալ վիճակը հոդերի և փափուկ հյուսվածքների հիվանդությունների դեպքում։ Այն ակտիվորեն կիրառվում է ինչպես պրոֆեսիոնալ մարզիկների, այնպես էլ հասարակ բուժառուների մոտ՝ օգնելով վերադարձնել շարժունակությունն ու կյանքի որակը։

Ձեր առողջությունը կարող է սկսել վերականգնվել հենց այսօր։ Կապ հաստատե՛ք մեզ հետ՝ ստանալու անհատական խորհրդատվություն և պարզելու, թե արդյոք պլազմոթերապիան ձեր դեպքում արդյունավետ կլինի։

Բաժնի այլ նյութերի ծանոթանալու համար անցե՛ք Блог բաժին։