Էրեկցիոն դիսֆունկցիան հիվանդություն է, որի ժամանակ տղամարդու մոտ չի լինում էրեկցիա, կամ այն բավարար չէ սեռական ակտն իրականացնելու համար:
Էրեկցիայի խանգարումը ամենատարածված խնդիրն է համարվում տղամարդկանց մոտ: Երիտասարդ հասակում այն հանդիպում է 5-8% դեպքերում, իսկ ավելի մեծ տարիքում՝ գրեթե 75-80%:
Պատճառները կարող են լինել շատ տարբեր. Հիմնականում դրանք խմբավորված են 3 խմբի մեջ.
- Օրգանական
- Հոգեբանական
- Խառը
Օրգանական պատճառներից են.
- Անոթային հիվանդություններ
- Նյարդաբանական հիվանդություններ
- Էնդոկրին հիվանդություններ
- Միզասեռական հիվանդություններ և այլն:
Հոգեբանական պատճառներից են.
- Իրավիճակային գործոններ
- Հյուծող ապրումներ
- Զույգային խնդիրներ
- Անձնային գործոններ:
Ախտորոշումը՝ կոնսուլտացիա, զննում, լաբորատոր և գործիքային հետազոտություններ: