Վիտամիններն ու հանքանյութերը կենսական նշանակություն ունեն օրգանիզմի նորմալ ֆունկցիոնալության համար: Նրանք մասնակցում են բազմաթիվ
կենսաքիմիական գործընթացների ապահովում են բջիջների, օրգանների համակարգերի ճիշտ աշխատանքը:
Վիտամինները կարգավորում են նյութափոխանակությունը, աջակցում իմունային համակարգին նպաստում օրգանիզմի աճին ու զարգացմանը: Հանքանյութերը
կարևոր են ոսկրերի ատամների կառուցվածքի, արյան արտադրության, նյարդային համակարգի նորմալ գործունեության համար: Դրանք նաև գործում են
որպես հակաօքսիդանտներ՝ էներգիայի արտադրության, հորմոնների սինթեզի ԴՆԹ-ի վերարտադրության համար:
Ընդհանուր առմամբ, վիտամինների հանքանյութերի հետազոտություն խորհուրդ է տրվում անցնել տարեկան 1-2 անգամ, եթե դուք չունեք որ է լուրջ խնդիր։
Դրանց անբավարարությունը կարող է լուրջ ազդեցություն ունենալ առողջության վրա:

Եկե՛ք անդրադառնանք նշված տարրերի անբավարարության հիմնական պատճառներին և ախտանիշներին

Էլեկտրոլիտների՝ նատրիումի և կալիումի անբավարարություն

Նատրիումի անբավարության պատճառները

  • Հեղուկի ավելցուկային ընդունում
  • Երիկամային խնդիրներ
  • Ստամոքսաղիքային խնդիրներ
  • Էնդոկրին համակարգի խանգարումներ (Ադիսոնի հիվանդություն, հիպոթիրեոզ, շաքարային դիաբետ)
  • Սրտային անբավարարություն
  • Որոշ դեղամիջոցների օգտագործում (անտիդեպրեսանտներ, հակացնցումային դեղեր)

Կալիումի անբավարարության պատճառները

  • Միզամուղ դեղամիջոցների օգտագործում
  • Տևական փսխումեր կամ լուծ
  • Երիկամների քրոնիկական հիվանդություններ
  • Սրտային երիկամային խնդիրներ
  • Շաքարային դիաբետ
  • Երկարատ սթրես, ծանրաբեռնվածություն

Նատրիումի անբավարության ախտանիշները

  • Սրտխառնոց փսխում
  • Գլխացավ
  • Շշմածություն ուշադրության կենտրոնացման դժվարություն
  • Հոգնածություն, էներգիայի կորուստ
  • Մկանային թուլություն կամ սպազմներ
  • Քնկոտություն
  • Անհանգստություն դյուրագրգռություն

Կալիումի անբավարարության ախտանիշները

  • Մկանային թուլություն
  • Մկանային սպազմներ ջղաձգումներ
  • Շնչառության դժվարություններ
  • Սրտային ռիթ խանգարումներ (առիթմիա)
  • Փորլուծություն կամ փորկապություն
  • Հոգնածություն էներգիայի պակաս
  • Գլխացավ, շշմածություն
 Կալցիումի անբավարարության պատճառները
  •  հիպոպարաթիրեոզ,
  •  մալաբսորբցիա,
  •  պանկրեատիտ,
  •  ռախիտ,
  •  երիկամային անբավարարություն,
  •  վիտաﬕն Դ-ի դեֆիցիտ
 Կալցիուﬕ անբավարության ախտանիշները՝
  • մկանային ջղաձգուﬓեր, ոսկրային ցավեր,
  •  շշմածություն,
  •  փխրուն եղունգներ, մազաթափություն, մաշկի չորություն,
  •  դեպրեսիվ համախտանիշ,
  •  սրտի ռիթﬕ խանգարում,
  •  ատաﬓերի խնդիրներ։
Երկաթի անբավարարության պատճառները.
  • արյունահոսություններ,
  • երկաթի ներծծման խանգարուﬓեր,
  • հղիություն
  • առատ դաշտանային ցիկլ,
  • բուսակերություն:
Երկաթի անբավարարության ախտանիշները.
  • ընդհանուր թուլություն, հաճախակի հոգնածության զգացողություն,
  •  մաշկի գունատություն,
  •  առիթﬕա, շնչարգելություն,
  •  վերջույթների սառնություն,
  •  փխրուն եղունգներ,
  •  ախորժակի վատացում։

  Վիտամին Դ-ի անբավարության պատճառները․

  • արևի լույսի անբավարար ազդեցություն,
  • վիտամին Դ-ով հարուստ սննդամթերքի սահմանափակ օգտագործում (ձուկ, ձու, կաթնամթերք),
  • ցելիակիա,
  • լեղուղիների օբստրուկտիվ հիվանդություններ,
  • որոշ դեղորայքների օգտագործում։

  Անբավարարության ախտանիշները․

  • քնի խանգարում,
  •  լարվածություն, ընդհանուր թուլություն,
  • գերքրտնարտադրություն,
  • մազաթափություն,
  • իմունային համակարգի ընկճում,
  • կրծքավանդակի դեֆորմացիա,
  • օստեոպորոզ (ոսկրերի խտության կորուստ)։

 Վիտամին Բ9 անբավարարության պատճառները․

  • ալկոհոլի չարաշահում,
  • հղիություն, կրծքով կերակրման շրջան,
  • որոշ դեղորայքի օգտագործում(սուլֆանիլաﬕդներ, ﬔտոտրեքսատ, բարբիտուրատներ)
  • գլյուտենային էնտերոպաթիա։

Անբավարարության ախտանիշները․

  • երկրորդային սակավարյունություnշրթունքների, բերանի անկյունների չորություն,
  • չոր, կարﬕր, փայլուն լեզու,
  • կերակրափողի բորբոքում,
  • գաստրիտ,
  • էնտերիտ,
  • աճի դանդաղում,
  • վերքերի ուշ լավացում,
  • քրոնիկ հիվանդությունների հաճախակի սրացում,
  • կոնյուկտիվիտ։

Վիտամին Բ12 անբավարարության պատճառները․

  • պարազիտային հիվանդություններ,
  • որոշ դեղաﬕջոցների ընդունում (նեոﬕցին, կալիում պարունակող պրեպարատներ, խոլեստերաﬕն, կոլխիցին, ﬔտֆորﬕն, օﬔպրազոլ և այլն)
    բուսակերություն,
  • Կրոնի հիվանդություն։

Անբավարարության ախտանիշները․

  • սակավարյունություն,
  • վառ կարﬕր կամ չոր լեզու,
  • ընդհանուր թուլություն, հաճախակի հոգնածություն,
  • ախորժակի բացակայություն,
  • ստամոքսաղիքային համակարգի խանգարուﬓեր,
  • նյարդային համակարգի խանգարուﬓեր (լարվածություն, ֆունիկուլյար ﬕելոզ, պարեսթեզիա)։