Ներարկային մեթոդներից է, որը լայնորեն կիրառվում է մաշկաբանության, էսթետիկ և բժշկության այլ բնագավառներում, որի ժամանակ կիրառվում է այցելուի արյան թրոմբոցիտներով հարուստ աուտոլոգիական շիճուկը: Այն չունի տարիքային սահմանափակումներ, չունի վարակելու վտանգ և չի կարող առաջացնել ալերգիա: Այն համադրվում է բուժման ցանկացած այլ մեթոդի հետ: Այցելուից վերցվում է երակային արյունը պլազմոլիֆտինգի համար հատուկ նախատեսված փորձանոթի մեջ, ցենտրիֆուգում են, որի ընթացքում թրոմբոցիտները անջատվում են արյան մյուս ձևաբանական տարրերից: Շիճուկը պարունակում է տարաբնույթ կենսաբանորեն ակտիվ նյութեր, որոնք կանոնակարգում են հյուսվածքներում վերականգման գործընթացները:
Ցուցումներ՝
- Կորյակային հիվանդություն, սեբորեա, հետակնե
- Ռոզացեա
- Մաշկի չորություն
- Մազաթափություն
- Սթրեսի ենթարկված մաշկ
- Ագրեսիվ պրոցեդուրաներից թե՛ նախապատրաստում և թե՛ վերականգնում
- Կնճիռների առկայության դեպքում
- Գերգունակային բծեր
Հակացուցումներ ՝
- Հղիություն և լակտացիոն շրջան
- Շաքարային դիաբետի ծանր ձևեր
- Խրոնիկ հիվանդությունների սրացումներ
- Բակտերիալ, վիրուսային բորբոքման առկայություն: