Ցիտո բժշկական կենտրոնում այսուհետև գործում է լազերային վիրաբուժության բաժանմունք։ Ժամանակակից սարքավորումների կիրառմամբ այստեղ կատարվում է ներերակային լազերային կոագուլյացիա, որը վարիկոզ հիվանդության բուժման արդյունավետ ու անվտանգ եղանակ է: Երակների վարիկոզ լայնացումները ինքնուրույն չեն բուժվում, ավելին, զարգանալով` կարող են հանգեցնել լուրջ ու ծանր բարդությունների:
Անոթային վիրահատություններն իրականացվում են առանց կտրվածքների՝ պահպանելով մաշկի գեղագիտական տեսքը:
Այս մեթոդի ժամանակ ջերմային էներգիայի շնորհիվ կատարվում է երակի պատի այրում, ինչի արդյունքում երակը փակվում է և վերանում։
Մեթոդի առավելություններն են.
- բարձր արդյունավետություն,
- կարճ և թեթև հետվիրահատական շրջան՝ առանց հոսպիտալիզացիայի,
- գերազանց կոսմետիկ էֆեկտ,
- հետվիրահատական սպիների բացակայություն,
- 3-5 օր անց բուժառուն վերադառնում է առօրյա կյանքի,
- վիրահատությունը տեղային անզգայացմամբ իրականացնելու հնարավորություն։
Վիրահատությունը կիրականացնի Երևանի գլխավոր անոթաբան, բժշկական գիտությունների թեկնածու Տիգրան Քամալյանը բազմաֆունկցիոնալ Lasotronix Smart M վերջին սերնդի դիոդային լազերով։
Ահա այն ախտանշանների շարքը, որոնց առկայության դեպքում պետք է դիմել անոթաբանի․
- ոտքերի ծանրության և հոգնածության զգացողություն,
- երակների ակնառու լայնացում,
- անոթային աստղիկներ,
- ոտքերի այտուցվածություն,
- ստորին վերջույթների տարբեր մասերում նկատվող կոշտացումներ,
- մաշկի գունափոխում,
- արյունազեղումներ,
- ցավեր ձկնամկաններում քայլելու ընթացքում,
- հաճախակի գլխացավեր և գլխապտույտներ, որ հիմնավորված չեն ինչ-որ կոնկրետ պատճառներով։
Բաժանմունքում իրականացվելու է նաև պրոկտոլոգիկան որոշ լազերային վիրհատություններ: