Իրականացվել է ռեցիդիվող (կրկնվող) պոչուկի էպիթելային ուղիների վիրահատական բուժում՝ Բասկոմ II եղանակով:
20-ամյա բուժառուն Cito կենտրոն էր դիմել մի շարք գանգատներով՝

? Պոչուկի շրջանից մշտական թարախային բնույթի արտադրություն
? Տվյալ շրջանի մաշկի գրգռվածություն
? Երբեմն ուռածություն և ցավ
⚠️Վերջին 2 տարիներին 3 անգամ տարել էր վիրահատություն՝ պոչուկի էպիթելային ուղիների հատում բաց եղանակով:

Կատարվել է զննում, այնուհետև Բասկոմ II եղանակով վիրահատություն՝ կոմբինացված անզգայացման տակ:
⚠️ Վիրահատությունը տևել է 1 ժամ
⚠️ Մոտ 1 ժամ հետո հիվանդը ուղարկվել է տուն
⚠️ Դրենաժը հեռացվել է հետվիրահատական 3-րդ օրը
⚠️ Հետվիրահատական շրջանում առաջին 7 օրերին օրական 1 անգամ անգամ կատարվել է վիրակապություն
⚠️ Հիվանդը զննվել է կլինիկայում վիրահատությունից 10 և 30 օր անց Հետվիրահատական շրջանը ընթացել է հարթ, առանց բարդությունների:

Այս եղանակը թույլ է տալիս հասնել գերազանց արդյունքների նույնիսկ հիվանդության ակտիվ փուլում:
Բասկոմի եղանակի առավելություններից են՝
✔️ Վերքերը լավանում են ավելի արագ և առանց հիվանդի ակտիվության խիստ սահմանափակումների
✔️ Վիրահատության արդյունավետությունը նույնիսկ ռեցիդիվող (կրկնվող) հիվանդության դեպքում շատ բարձր է (միջինում՝ 92-98%)
Սա, համեմատաբար, նոր եղանակ է և վերջին տարիներին սկսել է լայնորեն կիրառվել ԱՄՆ-ում և Եվրոպայում: Կոլոպրոկտոլոգ, էնդոսկոպիստ՝ Վարդգես Վագիֆի Հովսեփյան