Project Description

Ցիտո բժշկական կենտրոնում գործում է լազերային վիրաբուժության բաժանմունք։ Ժամանակակից սարքավորումների կիրառմամբ այստեղ կատարվում է ներերակային լազերային կոագուլյացիա, որը վարիկոզ հիվանդության բուժման արդյունավետ ու ավտանգ եղանակ է: Երակների վարիկոզ լայնացումները ինքնուրույն չեն բուժվում, ավելին, զարգանալով` կարող են հանգեցնել լուրջ ու ծանր բարդությունների:

Ահա այն ախտանշանների շարքը, որոնց առկայության դեպքում պետք է դիմել անոթաբանի․

  • ոտքերի ծանրության և հոգնածության զգացողություն,
  • երակների ակնառու լայնացում,
  • անոթային աստղիկներ,
  • ոտքերի այտուցվածություն,
  • ստորին վերջույթների տարբեր մասերում նկատվող կոշտացումներ,
  • մաշկի գունափոխում,
  • արյունազեղումներ,
  • ցավեր ձկնամկաններում քայլելու ընթացքում,
  • հաճախակի գլխացավեր և գլխապտույտներ, որ հիմնավորված չեն ինչ-որ կոնկրետ պատճառներով։

Անոթային վիրահատություններն իրականացվում են առանց կտրվածքների՝ պահպանելով մաշկի գեղագիտական տեսքը:
Այս մեթոդի ժամանակ ջերմային էներգիայի շնորհիվ կատարվում է երակի պատի այրում, ինչի արդյունքում երակը փակվում է և վերանում։

Մեթոդի առավելություններն են.

  • բարձր արդյունավետություն,
  • կարճ և թեթև հետվիրահատական շրջան՝ առանց հոսպիտալիզացիայի,
  • գերազանց կոսմետիկ էֆեկտ,
  • հետվիրահատական սպիների բացակայություն,
  • 3-5 օր անց բուժառուն վերադառնում առօրյա կյանքի,
  • վիրահատությունը տեղային անզգայացմամբ իրականացնելու հնարավորություն։

Վիրահատությունը բազմաֆունկցիոնալ Lasotronix Smart M վերջին սերնդի դիոդային լազերով կիրականացնի Երևանի գլխավոր անոթաբան, բժշկական գիտությունների թեկնածու՝ Տիգրան Քամալյանը։

Բաժանմունքում իրականացվելու է նաև պրոկտոլոգիկան որոշ լազերային վիրհատություններ: