Մասնագիտություն Գինեկոլոգ
Մասնագիտական գործունեություն
«Ցիտո» բժշկական կենտրոնում աշխատում է 2020թ.-ից:
2019-2020 «Կլինիկա Նյու-Մեդ» ուրոլոգիական կենտրոն
2013-ից Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոն, ասիստենտ
2011-ից «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների (ՕՎՏ) բաժանմունք
2017-2019 Դասավանդել է ՀՀ-ում մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների ներդրման վերաբերյալ դասընթացներում (առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողների համար) և «Էլեկտրոնային առողջապահության ակադեմիա» հիմնադրամում:
2019-ից առ այսօր հանդիսանում է նաև Բաթումի իսրայելական “Birth” ԱՄԲ կենտրոնի Հայաստանյան ներկայացուցիչը:
Կրթություն
2007 Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան՝ «Բուժական գործ» մասնագիտությամբ:
2007-2011 Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության Ազգային Ինստիտուտի օրդինատուրա
2018 պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Արտամարմնային բեղմնավորման ծրագրի առանձնահատկությունները տարբեր ծագման ձվարանային ցածր պաշարով կանանց շրջանում» թեմայով և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Բազմաթիվ գիտական հրապարակումների հեղինակ։
Մասնակցել է մասնագիտական վերապատրաստման մի շարք տեղական և միջազգային դասընթացների: