Միզասեռական առողջության պահպանման կարևորագույն պայմաններից մեկը ժամանակին և ճշգրիտ ախտորոշումն է։ Այդ նպատակով կիրառվող արդյունավետ մեթոդներից են անդրոցենոզը (տղամարդկանց մոտ) և ֆեմոցենոզը (կանանց մոտ)։ Երկուսն էլ լաբորատոր հետազոտություններ են, որոնք հնարավորություն են տալիս գնահատել միկրոֆլորայի վիճակը, հայտնաբերել վարակներ և կանխել բարդությունների զարգացումը։

Անդրոցենոզ՝ տղամարդու միզասեռական միկրոֆլորայի ուսումնասիրություն

Անդրոցենոզը կիրառվում է տղամարդու միզուկի և միզասեռական ուղիների միկրոէկոհամակարգը գնահատելու համար։ Այն օգնում է․

  • Վաղ հայտնաբերել սեռավարակներ,
  • Բացահայտել միզասեռական գանգատների (այրում, քոր, արտազատում) պատճառները,
  • Ուսումնասիրել անպտղության հնարավոր հիմքերը,
  • Վերահսկել բուժման արդյունավետությունը։

Ի՞նչ է հայտնաբերում անդրոցենոզը

Պաթոգեն մանրէներ և սեռավարակներ՝

  • Gardnerella vaginalis
  • Ureaplasma urealyticum/parvum
  • Mycoplasma hominis/genitalium
  • Chlamydia trachomatis
  • Trichomonas vaginalis
  • Neisseria gonorrhoeae (գոնորեա)
  • Candida spp.

Միկրոֆլորայի վիճակ․

  • Լակտոբակտերիաների հարաբերակցություն
  • Դիսբիոզ (միկրոէկոհամակարգի խախտում)
  • Լեյկոցիտների բարձր մակարդակ՝ որպես բորբոքման ցուցիչ

Ինչպե՞ս է անցկացվում

Բիոմատերիալը վերցվում է բուժաշխատողի կողմից։ Վերցնելուց առաջ խորհուրդ է տրվում․

  • Չմիզել 2 ժամ,
  • Չունենալ սեռական հարաբերություն և չօգտագործել հակաբիոտիկներ առնվազն 48 ժամ:

Պատասխանը տրամադրվում է մինչև 48 ժամում։

 

Ֆեմոցենոզ՝ կանանց հեշտոցի միկրոֆլորայի ուսումնասիրություն

Ֆեմոցենոզը գինեկոլոգիական հետազոտություն է, որը գնահատում է հեշտոցի բնական միկրոբիոմը և հայտնաբերում հնարավոր խանգարումներ։ Այն կարևոր է․

  • Սեռավարակների և միկրոֆլորայի խանգարումների վաղ ախտորոշման համար,
  • Անպտղության ու բորբոքային հիվանդությունների պատճառները բացահայտելու համար,
  • Դեղորայքային բուժման արդյունավետությունը գնահատելու համար։

Ի՞նչ է հայտնաբերում ֆեմոցենոզը

  • Բակտերիալ վագինոզ (Gardnerella vaginalis, Atopobium vaginae)՝ բնորոշ սպիտակ կամ մոխրագույն արտազատում, տհաճ հոտ։
  • Սնկային վարակներ (Candida albicans, Candida glabrata)՝ կաթնանման արտազատում, քոր, այրոց։
  • Խառը վարակներ՝ համակցված բակտերիալ և սնկային ախտահարումներ։
  • Տրիխոմոնազ (Trichomonas vaginalis)՝ սեռական ճանապարհով փոխանցվող վարակ։
  • Դիսբակտերիոզ՝ լակտոբակտերիաների քանակի նվազում։

Ինչպե՞ս է անցկացվում

Ուրոգենիտալ քսուքը վերցվում է տեղում մասնագետի կողմից։ Նախքան քննությունը․

  • 48 ժամ առաջ խորհուրդ չի տրվում սեռական հարաբերություն ունենալ,
  • Չպետք է կիրառել ներհեշտոցային մոմիկներ կամ հակաբիոտիկներ,
  • Չպետք է անցած լինել գելով հետազոտություն։

Ե՞րբ է խորհուրդ տրվում անցկացնել անդրոցենոզ և ֆեմոցենոզ

  • Այրոցի, քորի, արտազատման կամ ցավի դեպքում,
  • Սեռական զուգընկերոջ մոտ վարակ հայտնաբերելուց հետո,
  • Հաճախակի միզասեռական գանգատների դեպքում,
  • Անպտղության պատճառների պարզաբանման համար,
  • Հղիության պլանավորման փուլում,
  • Կանանց մոտ՝ գինեկոլոգիական պարբերական զննման շրջանակներում։

Անդրոցենոզն ու ֆեմոցենոզը ժամանակակից լաբորատոր մեթոդներ են, որոնք ապահովում են միզասեռական առողջության ճշգրիտ և վաղ ախտորոշում։ Ճիշտ ընտրված հետազոտությունը հնարավորություն է տալիս կանխել բարդությունները և ապահովել արդյունավետ բուժում։

Ցիտո բժշկական կենտրոնում այս հետազոտությունները իրականացվում են բարձրորակ լաբորատոր պայմաններում՝ միջազգային ստանդարտներին համապատասխան։

Բաժնի այլ նյութերի ծանոթանալու համար անցե՛ք Blog բաժին։