Allergodiagnostics: Is it worth doing this research?
Ներկայացնում է Ցիտո բժշկական կենտրոնի բժիշկ–ալերգոլոգ՝ Նելլի Սպիրիդոնի Մերտզանիդուն
Ալերգիան մեկ երևույթ կամ մեկ հիվանդություն չէ ,այն մեկ հաբով չի բուժվում: Ալերգիան իմունային համակարգի պատասխանի խանգարում է և հետևաբար, մինչև խանգարումը չշտկվի՝ ալերգիան չի վերանա,բացի դրանից ալերգոլոգիայի ամբողջ հիմքն իմուն համակարգի ուսումնասիրությունն է:
Այստեղ խնդիրը ոչ թե իմուն համակարգի ուժեղ կամ թույլ լինելու հարցն է, ինչպես շատ հաճախ կարծում են մարդիկ, այլ ճիշտ կարգավորման խնդիրը:
Բոլոր առողջ մարդկանց մոտ իմուն համակարգը ճանաչում է այդ նյութերն (ալերգենները) ու ձևավորում պատասխան, որը ոչ մի կերպ չի դրսևորվում:
Ալերգիկ մարդկանց մոտ համաչափությունը շեղվում է հակառակ ուղղությամբ, և սկսում են արտադրվել իմունագլոբուլին Е դասի հակամարմինները: Դրանք ամրանում են պարարտ բջիջների վրա և երկրորդ անգամ, երբ նույն ալերգենը թափանցում է օրգանիզմ, տեղի է ունենում տվյալ բջիջների դեգրանուլյացիա` կենսաբանորեն ակտիվ նյութերի ձերբազատում, որն էլ ընկած է ալերգիկ բորբոքման ախտաբանության հիմքում։
Մեզ հաճախ են հարցնում թե ին՞չ կտա պացիենտին ալերգոդիագնոստիկան և արդյո՞ ք արժե կատարել այս թանկարժեք հետազոտությունը։
Պատկերացրեք մի պահ, որ պացիենտի մոտ կա եղնջացան և նա չի կողմնորոշվում, թե ի՞նչն է պատճառը, քանի որ մեկ կապում է այն ինչ-որ սննդամթերքի օգտագործման հետ, հաջորդ անգամ քիմիական նյութի հետ, երբեմն էլ ցանավորվում է առանց որևէ պատճառի։
Ի՞նչ է անում պացիենտը՝ շատ խիստ սահմանափակում է սննդակարրգը, որի արդյունքում անհիմն զրկում է օրգանիզմը տարբեր միկրոէլեմենտներից և վիտամիններից, արդյունքում` բախվելով ավիտամինոզի«իմուն համակարգի» և կյանքի որակի անկման հետ։
Ին՞չ է պարզվում ալերգոդիագնոստիկայի միջոցով ՝
?ժառանգական նախատրամադրվածություն
?ալերգիայի բնույթն ու պատճառը
?մայր ալերգենը
?մնացած ալերգենների որակական և քանակական մակարդակը
Արդյունքում, հայտնաբերելով պատճառը, պացիենտը ստանում է հիմնավորված բուժում և ոչ թե սիմպտոմատիկ ։
Ալերգիայից հնարավոր է ազատվել միայն` բացառելով կոնտակտը ալերգիկ ռեակցիան առաջացնող ալերգենի հետ։