ՍՏԱՄՈՔՍ-ԱՂԻՔԱՅԻՆ ՈՒՂՈՒ ՎԵՐԻՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԷՆԴՈՍԿՈՊԻԱ
(ԷԶՈՖԱԳՈԳԱՍՏՐՈԴՈՒՈԴԵՆՈՍԿՈՊԻԱ)

Ներկայացնում է Ցիտո բժշկական կենտրոնի բժիշկ-էնդոսկոպիստ՝ Վարդգես Վագիֆի Հովսեփյանը

Ի՞նչ է ստամոքս աղիքային ուղու վերին հատվածների էնդոսկոպիան կամ էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիան (ԷԳԴՍ, գաստրոսկոպիա)
Ստամոքս-աղիքային ուղու վերին հատվածների էնդոսկոպիան՝ էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիան, քիչ
ինվազիվ միջամտություն է, որը թույլ է տալիս ախտորոշել և բուժել ստամոքս–աղիքային ուղու վերին
հատվածների հիվանդությունները:
Ստամոքս-աղիքային ուղու վերին հատվածները ներառում են կերակրափողը, ստամոքսը և բարակ աղիքի
սկզբնական հատվածը՝ 12 մատնյա աղին:
Այս միջամտությունը կատարվում է երկար, ճկուն խողովակաձև գործիքի միջոցով, որը կոչվում է էնդոսկոպ
(տվյալ դեպքում՝ գաստրոսկոպ): Էնդոսկոպը սարքավորված է լույսի աղբյուրով և տեսախցիկով, որի
օգնությամբ պատկերը փոխանցվում է էկրանի վրա: Էնդոսկոպը (գաստրոսկոպը) անցկացվում է բերանով,
ըմպանով, կերակրափողով դեպի ստամոքս և 12 մատնյա աղի:

Ի՞նչ է ստամոքս աղիքային ուղու վերին հատվածների էնդոսկոպիան կամ էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիան (ԷԳԴՍ, գաստրոսկոպիա)

Upper esophageal endoscopy, esophagogastroduodenoscopy, is a minimally invasive procedure that can be used to diagnose and treat upper gastrointestinal diseases.

The upper part of the gastrointestinal tract includes the esophagus, the stomach - the initial part of the small intestine - the 12 salivary glands.

This procedure is performed using a long, flexible tube called an endoscope (in this case, a gastroscope). The endoscope is equipped with a light source and camera, which transmits the image to the screen. The endoscope (gastroscope) is passed through the mouth, esophagus, esophagus to the stomach and 12 fingers of salt.

Էնդոսկոպը սարքավորված է գործիքային, օդի և ջրի համար նախատեսված ուղիներով, ինչը թույլ է տալիս.

  • վերցնել հյուսվածքի կտորներ բիոպսիայի համար,
  • մաքրել հետազոտվող հատվածների լուսանցքը,
  • հեռացնել օտար մարմինները կամ սնունդը , որոնք խցանել են ստամոքս –աղիքային ուղու վերն հատվածները,
  • ներարկել օդ կամ հեղուկ,
  • դադարեցնել արյունահոսությունը,
  • անցկացնել գործիքներ և կատարել միջամտություններ` էնդոսկոպիկ վիրահատությունները, լազերային թերապիան, ստենոզների (նեղացումների) լայնացումը և այլն:

Որոշ դեպքերում էնդոսկոպը կարող է սարքավորված լինել լրացուցիչ իրիգացիոն կանալով, որը նախատեսված է հետազոտության ընթացքում հետազոտվող հատվածի լվացման համար:

Ի՞նչ նպատակով է կատարվում ԷԳԴՍ-ն

EGDS can help find the causes of the following symptoms:

  • երկարատև այրոց,
  • ստամոքս-աղիքային ուղու արյունանոսություն,
  • սրտխառնոց և/կամ փսխում,
  • ցավ որովայնի շրջանում,
  • կլման դժվարացում,
  • unexplained weight loss.

ԷԳԴՍ-ն կատարվում է հետևյալ խնդիրներն ու հիվանդությունները հայտնաբերելու համար.

  • գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդություն (ԳԷՌՀ, GERD),
  • նեղացումներ կամ անանցանելիություն,
  • կերակրափողի վարիկոզ լայնացած երակներ,
  • բորբոքում (կարմրածություն, այտուց), խոցեր,
  • բարորակ և չարորակ ուռուցքներ,
  • դիաֆրագմալ ճողվածքներ,
  • քայքայող և թունավոր նյութերի ընդունման հետևանքով առաջացած ախտահարումներ,
  • ցելիակիա,
  • նախաքաղցկեղային վիճակներ, ինչպիսիսն է Բարրետի կերակրափողը,
  • Կրոնի հիվանդություն,
  • ՍԱՏ ինֆեկցիաներ և այլն:

Միջամտություն կարող է կատարվել նաև հետևյալ բուժական նպատակներով.

  • արյունահոսության դադարեցում,
  • պոլիպների և ուռուցքների հեռացում,
  • նեղացած հատվածների լայնացում,
  • օտար մարմինների հեռացում,
  • գաստրոստոմայի տեղադրում,
  • կերակրափողի վարիկոզ լայնացաց երակների լիգավորում,
  • ստամոքսի կամ կերակրափողի վարիկոզ լայնացացած երակների սկլերոթերապիա, կամ սոսինձով խցանում,
  • մետաղական կամ պլաստիկ ստենտերի տեղադրում,
  • ճարպակալումով տառապող հիվանդների մոտ ստամոքսում բալոնի տեղադրում:

Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիան բավականին անվտանգ հետազոտություն է, սակայն գոյություն ունեն դրա հետ կապված որոշակի ցածր ռիսկեր.

  • վարակի ներթափանցում,
  • արյունահոսություն,
  • կերակրոփողի, ստամոքսի կամ 12 մատնյա աղու թափածակում:

Կարող են լինել որոշ հիվանդությունների հետ կապված հատուկ ռիսկեր, որոնք պետք է քննարկել մասնագետի հետ միջամտությունը կատարելուց առաջ:

 

Ինչպե՞ս պատրաստվել հետազոտությանը

  • Ձեր բժիշկը պետք է բացատրի միջամտության էությունն ու նպատակը: Տվեք միջամտության վերաբերյալ Ձեզ հետաքրքրող հարցերը:
  • Հնարավոր է գրավոր համաձայնագրի կամ թույլտվության անհրաժեշտություն հետազոտությունը կամ միջամտությունը կատարելու համար:
  • Տեղեկացրեք Ձեր բժշկին եթե զգայուն եք որոշակի դեղորայքի կամ նյութերի նկատմամբ կամ ունեք ալերգիա:
  • Անհրաժտ է ստուգումանը նախորդող առնվազն 8 ժամերի ընթացքում չուտել և չխմել: Որոշ դեպքերում կարող են տրվել լրացուցիչ ցուցումներ կապված սննդակարգի հետ:
  • Տեղեկացրեք բժշկին հնարավոր հղիության մասին:
  • Տեղեկացրեք բժշկին, եթե ունեք արյան մակարդելիության խանգարումներ, ընդունում եք հակամակարդիչներ, ասպիրին, իբուպրոֆեն կամ այլ դեղորայք, որոնք ազդում են արյան մակարդելիության վրա: Դրանց ընդունումը պետք է դադարեցնել որոշ միջամտություններից առաջ:
  • Եթե ունեք սրտի փականների հետ կապված հիվանդություններ կամ իմունային համակարգի դեֆիցիտ, որոշ միջամտություններից առաջ,ինչպիսիք են օրինակ բալոնային լայնացումը կամ արյունահոսության դադարեցումը, կարող է առաջանալ նախապես հակաբիոտիկներով բուժման անհրաժեշտություն:
  • Միջամտությունները կարող են կատարվել ինչպես հիվանդի արթուն վիճակում , այնպես էլ սեդացիայի, ներերակային կամ ընդհանուր անզգայացման տակ:

Մինչ դուք տվել եք Ձեր համաձայնությունը միջամտությունը կատարելու վերաբերյալ, եղեք վստահ, որ գիտեք հետևյալը.

  • հետազոտության կամ միջամտության անվանումը,
  • ի՞նչ նպատակով է կատարվում հետազոտությունը,
  • ի՞նչ արդյունքներ պետք է ակնկալել,
  • միջամտության առավելություններն ու հնարավոր ռիսկերը,
  • որո՞նք են հնարավոր կողմնակի էֆեկտներն ու բարդությունները,
  • ով է անցկացնելու հետազոտությունը և ինչ որակավորում նա ունի,
  • ինչպիսի՞ հնարավոր ռիսկեր կան հետազոտությունը կամ միջամտությունը չանցնելու պարագայում,
  • կան արդյո՞ք այլընտրանքային հետազոտություններ կամ միջամտություններ,
  • երբ և ինչպես ստանալ հետազոտության արդյունքները:

 

Ի՞նչ ակնկալել հետազոտության ընթացքում

  • Հետազոտությունից առաջ Ձեզ կխնդրեն հանել այն հագուստը, զարդերը և աքսեսուքրները, որոնք կարող են խանգարել միջամտության անցկացմանը, ինչպես նաև հանել ատամների պրոթեզները դրանց առկայության դեպքում:
  • Եթե հետազոտությունը անցկացվում է ներերակային անզգայացումով կամ սեդացիայով, ապա նախապես տեղադրվում է ներերակային կաթետր, որի միջոցով պետք է ներարկվի դեղորայք:
  • Եթե հատազոտությունը կատարվում է անզգայացումով, ապա արյան ճնշումը, սրտի և շնչառության ռիթմերը, արյան մեջ թթվածնի մակարդակը պետք է գտնվեն հսկողության տակ:
  • Հետազոտության ընթացքում սովորաբար հիվանդը պառկած է լինում ձախ կողքի վրա:
  • Փսխման ռեֆլեքսը թուլացնելու նպատակով Ձեր ըմպանում կարող է փչվել անզգայացնող լուծույթ, ինչը օգնում է ավելի հեշտ անցկացնել էնդոսկոպը դեպի կերակրափող:
  • Նախքան հետազոտությունը սկսելը հետազոտվողին խնդրվում է ատամներով պահել հատուկ պլաստիկ խողովակ, որը հետազոտության ընթացքում պաշտպանում է շուրթերն ու ատամները:
  • Երբ ըմպանը թմրում է և հանգստացնող դեղորայքը սկսում է իր ազդեցությունը, բժիշկը անցկացնում է էնդոսկոպը բերանով, ըմպանով և կերակրափողով դեպի ստամոքս և 12 մատնյա աղիք:
  • Հնարավոր է որոշակի ճնշման զգացողություն էնդոսկոպի առաջ անցկացման ընթացքում:
  • Հետազոտոթյունը վերջացնելուց հետո էնդոսկոպը դանդաղ հեռացվում է:

Ի՞նչ ակնկալել հետազոտությունից հետո

Հետազոտությունից հետո որոշ ժամանակ պացիենտը գտնվում է հսկողության տակ և կարող է լքել էնդոսկոպիկ կաբինետը կայուն զարկերակային  ճնշման, սրտի և շնչառության կանոնավոր ռիթմի պարագայում: Եթե հետազոտությունը կատարվել է անզգայացումով, ապա կատեգորիկ արգելվում  է հետազոտությունից անմիջապես հետո տրանսպորտային միջոցների վարումը պացիենտի կողմից:

Խորհուրդ է տրվում չուտել և չխմել մինչև կլման ռեֆլեքսի լրիվ վերականգնումը: Կարող եք զգալ որոշակի թմրածություն կամ ցավ հետազոտությունից հետո մի քանի օրերի ընթացքում, ինչը նորմալ է:

Եթե հետազոտության ընթացքում բժիկը վերցրել է հյուսվածքի կտոր և ուղարկել պաթոհիստոլոգիական քննության, ապա դրա արդյունքները կարող են պատրաստ լինել 10-14 օրվա ընթացքում:

Դուք կարող եք վերադառնալ Ձեր սովորական ակտիվությանը եթե այլ ցուցումներ չկան:

Կապվեք Ձեր բժշկի կամ բուժհաստատության հետ, եթե ունեք հետևյալ գանգատներից մեկը կամ մի քանիսը.

  • բարձր ջերմություն կամ սարսուռ,
  • կարմրածություն, այտուց կամ արյունահոսություն ն/ե կաթետրի տեղից,
  • ցավ որովայնում, սրտխառնոց կամ փսխում,
  • կլման ակտի դժվարացում,
  • սաստկացող ցավ ըմպանում կամ կրծքավանդակում:

Ձեր բժիշկը կարող է այլ ցուցումներ տալ կախված Ձեր վիճակից: