Ներկայացնում է Ցիտո բժշկական կենտրոնի ճառագայթաբան՝ Քրիստինա Արտաշեսի Պորկշեյանը
Վահանաձև գեղձի վիճակը մարդու առողջության և լավ ինքնազգացման կարևոր գործոններից մեկն է: Հենց այդ օրգանն է, որը արտադրում է օրգանիզմի ամբողջ գործունեության վրա ազդող հորմոններ: Վերջիններիս պակասը կամ ավելցուկը առաջացնում են օրգանիզմի բոլոր համակարգերի աշխատանքի խափանում: Ահա թե ինչու է կարևոր ժամանակին անցնել գերձայնային ախտորոշում, որը կարող է բժշկին ահազանգել շեղումների մասին նույնիսկ այն դեպքերում, երբ պաթոլոգիայի ակնհայտ արտահայտումներ չեն նկատվում:
Երբ է պետք կատարել վահանագեղձի գերձայնային հետազոտում
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վահանագեղձը ազդում է օրգանիզմի բոլոր համակարգերի գործունեության վրա, խախտումների դրսևորումները կարող են լինել տարբեր: Բժիշկը ավելի հաճախ ուղևորում է հետազոտման հետևյալ դեպքերում՝
- վահանաձև գեղձի չափերի մեծացում (կարող է որոշվել բժշկի կողմից շոշափման կամ տեսողական զննման ընթացքում),
- տվյալ շրջանի մաշկի կարմրություն,
- ցավի զգացում և անհարմարավետություն թեթև սեղմելու ժամանակ,
- ձայնի տեմբրի անառիթ փոփոխում,
- ռիթմի խանգարումների կամ սրտի հետ կապված այլ խնդիրների առաջացում,
- վերջույթների այտուցներ,
- մարմնի ջերմաստիճանի բարձրացում,
- մազաթափություն,
- քաշի կտրուկ ավելացում կամ կորուստ,
- տագնապի անկառավարելի զգացողություն,
- նյարդայնություն, գրգռականություն, լալկանություն,
- վերջույթների դող,
- հորմոնալ դեղամիջոցների կանոնավոր ընդունում,
- առաջներում հայտնաբերված էնդոկրին հիվանդություններ,
- վաղ դաշտանադադար կամ դաշտանային ցիկլի մշտական ուշացումներ կանանց մոտ:
Կանխարգելիչ նպատակով խորհուրդ է տրվում տարվա մեջ մեկ անգամ հետազոտել վահանաձև գեղձը (հատկապես՝ 45 տարեկանից հետո), նաև օնկոլոգիական հիվանդությունների հակման դեպքում:
Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները ավելի հաճախ են կարիք ունենում վահանաձև գեղձի հետազոտման տղամարդկանց հետ համեմատած: Մասնագետները խորհուրդ են տալիս դիմել գերձայնային հետազոտման, եթե առկա են հետևյալ խնդիրները՝
- տեղի չի ունենում հղիություն,
- առկա են դաշտանային ցիկլի խախտումներ,
- կնոջ հարազատների մոտ ախտորոշված են վահանագեղձի հիվանդություններ,
- հղիության վաղ ընդհատում, վաղաժամ ծննդաբերություններ անցյալում:
Հղիության ընթացքում պետք է լինել ավելի զգոն և ոչ մի դեպքում չհրաժարվել գերձայնային հետազոտությունից, եթե բժիշկը ուղեգրում է այդ հետազոտության:
Հակացուցումներ՝ քանի որ տվյալ հետազոտությունը չունի բացասական ազդեցություն օրգանիզմի առողջության վրա, ապա հակացուցումներ չկան:
Ինչպես ճիշտ նախապատրաստվել վահանագեղձի գերձայնային հետազոտության
Տվյալ հետազոտությունը ոչ մի նախապատրաստում չի պահանջում:
Ինչպես է կատարվում հետազոտություն
Հետազոտության ալգոռիթմը հետևյալն է՝ պացիենտը պարկում է թախտի վրա, գլխի տակ դրվում է փոքր բարձիկ: Պարանոցին քսվում է հատուկ նյութ, որպեսզի տվիչը սահի և ապահովի լավ շփում մաշկի հետ: Հետազոտությունը տևում է 20-30 րոպե:
Ձեր ուշադրությունը հրավիրում ենք այն փաստին, որ գերձայնային հետազոտությունը հանդիսանում է համալիր հետազոտության միայն մի մասը: Վահանաձև գեղձի ախտահարման կասկածի դեպքում պետք է հետազոտել նաև հորմոնները:
Եթե Ձեզ ուղեգրել են գերձայնային հետազոտման, ոչ մի դեպքում մի հրաժարվեք: Չէ որ այդ պրոցեդուրան բացարձակ անվնաս է օրգանիզմի համար: Այդ հետազոտությունը կարող է ի՝հայտ բերել լուրջ ախտահարումներ, որոնք վտանգավոր են Ձեր առողջության համար: