Վահանաձև գեղձի սոնոգրաֆիա

Ներկայացնում է Ցիտո բժշկական կենտրոնի ճառագայթաբան՝ Քրիստինա Արտաշեսի Պորկշեյանը

Վահանաձև գեղձի վիճակը մարդու առողջության և լավ ինքնազգացման կարևոր գործոններից մեկն է: Հենց այդ օրգանն է, որը արտադրում է օրգանիզմի ամբողջ գործունեության վրա ազդող հորմոններ: Վերջիններիս պակասը կամ ավելցուկը առաջացնում են օրգանիզմի բոլոր համակարգերի աշխատանքի խափանում: Ահա թե ինչու  է կարևոր ժամանակին անցնել գերձայնային ախտորոշում, որը կարող է բժշկին ահազանգել շեղումների մասին նույնիսկ այն դեպքերում, երբ պաթոլոգիայի ակնհայտ արտահայտումներ չեն նկատվում:

Երբ է պետք կատարել վահանագեղձի գերձայնային հետազոտում

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վահանագեղձը ազդում է օրգանիզմի բոլոր համակարգերի գործունեության վրա, խախտումների դրսևորումները կարող են լինել տարբեր: Բժիշկը ավելի հաճախ ուղևորում է հետազոտման հետևյալ դեպքերում՝                 

  • վահանաձև գեղձի չափերի մեծացում (կարող է որոշվել բժշկի կողմից շոշափման կամ տեսողական զննման ընթացքում),  
  • տվյալ շրջանի մաշկի կարմրություն,
  • ցավի զգացում և անհարմարավետություն թեթև սեղմելու ժամանակ,
  • ձայնի տեմբրի անառիթ փոփոխում,
  • ռիթմի խանգարումների կամ սրտի հետ կապված այլ խնդիրների առաջացում,
  • վերջույթների այտուցներ,
  • մարմնի ջերմաստիճանի բարձրացում,
  • մազաթափություն,
  • քաշի կտրուկ ավելացում կամ կորուստ,
  • տագնապի անկառավարելի զգացողություն,
  • նյարդայնություն, գրգռականություն, լալկանություն,
  • վերջույթների դող,
  • հորմոնալ դեղամիջոցների կանոնավոր ընդունում,
  • առաջներում հայտնաբերված էնդոկրին հիվանդություններ,
  • վաղ դաշտանադադար կամ դաշտանային ցիկլի մշտական ուշացումներ կանանց մոտ:

Կանխարգելիչ նպատակով խորհուրդ է տրվում տարվա մեջ մեկ անգամ հետազոտել վահանաձև գեղձը (հատկապես՝ 45 տարեկանից հետո), նաև օնկոլոգիական հիվանդությունների հակման դեպքում:

Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները ավելի հաճախ են կարիք ունենում վահանաձև գեղձի հետազոտման տղամարդկանց հետ համեմատած: Մասնագետները խորհուրդ են տալիս դիմել գերձայնային հետազոտման, եթե առկա են հետևյալ խնդիրները՝

  • տեղի չի ունենում հղիություն,
  • առկա են դաշտանային ցիկլի խախտումներ,
  • կնոջ հարազատների  մոտ ախտորոշված են վահանագեղձի հիվանդություններ,
  • հղիության վաղ ընդհատում, վաղաժամ ծննդաբերություններ անցյալում:

Հղիության ընթացքում պետք է լինել ավելի զգոն և ոչ մի դեպքում չհրաժարվել գերձայնային հետազոտությունից, եթե բժիշկը ուղեգրում է այդ հետազոտության:          

Հակացուցումներ՝ քանի որ տվյալ հետազոտությունը չունի բացասական ազդեցություն օրգանիզմի առողջության վրա, ապա հակացուցումներ չկան:

Ինչպես ճիշտ նախապատրաստվել վահանագեղձի գերձայնային հետազոտության

Տվյալ հետազոտությունը ոչ մի նախապատրաստում չի պահանջում:

Ինչպես է կատարվում հետազոտություն

Հետազոտության ալգոռիթմը հետևյալն է՝ պացիենտը պարկում է թախտի վրա, գլխի տակ դրվում է փոքր բարձիկ: Պարանոցին քսվում է հատուկ նյութ, որպեսզի տվիչը սահի և ապահովի լավ շփում մաշկի հետ: Հետազոտությունը տևում է 20-30 րոպե:

Ձեր ուշադրությունը հրավիրում ենք այն փաստին, որ գերձայնային հետազոտությունը հանդիսանում է համալիր հետազոտության միայն մի մասը: Վահանաձև գեղձի ախտահարման կասկածի դեպքում պետք է հետազոտել նաև հորմոնները:

Եթե Ձեզ ուղեգրել են գերձայնային հետազոտման, ոչ մի դեպքում մի հրաժարվեք: Չէ որ այդ պրոցեդուրան բացարձակ անվնաս է օրգանիզմի համար: Այդ հետազոտությունը կարող է ի՝հայտ բերել լուրջ ախտահարումներ, որոնք վտանգավոր են Ձեր առողջության համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Պատվիրեք տնային կանչ (+374) 95 33 03 45

Զանգահարեք մեզ

Զանգահարեք մեզ

8109

Գրեք մեզ

Գրեք մեզ

info@citomed.am

Գրանցվեք առցանց

Գրանցվեք առցանց

Այցելեք հիմա