Ինչու՞են սրանում արելգիկ հիվանդությունները հունվարին և ինչպե՞ս են դրանք դրսևվորվում․ ներկայացնում է «Ցիտո» բժշկական կենտրոնի ալերգոլոգ-իմունոլոգ Նելլի Սպիրիդոնի Մերտզանիդուն
Հունվար ամիսը համարվում է ալերգիկ ռեակցիաների զարգացման պիկը, ինչը պայմանավորված է բազմատեսակ ճաշատեսակների և մթերքների օգտագործմամբ։ Մարդիկ սովորաբար խառնում են տարբեր սննդամթերքներ, չարաշահում են ընդեղենը, ծովամթերքը, ցիտրուսը, ալկոհոլը։
Մեր օրգանիզմի հնարավորությունները սահմանափակ են, և տարբեր մթերքների մեծաքանակ և միանվագ ընդունումը բերում է խրոնիկ ստամոքս-աղիքային տրակտի մի շարք հիվանդությունների առաջացմանը և ալերգիկ հիվանդությունների սրացմանը։
Դրանք կլինիկապես դրսևվորվում են կեղծ բնույթի եղնջացանով, ակտիվանում են նաև իսկական բնույթի ալերգիկ ռեակցիաները, ինչպիսիք են ՝
• ատոպիկ դերմատիտը
• կվինկեի այտուցը
• սննդային ալերգիաները
• եղնջացանը
Ի՞նչ անել, եթե, այնուամենայնիվ, առաջացել են ալերգիայի նշանները։
Որպես առաջին օգնություն կարելի է ընդունել հակահիստամինային դեղամիջոցներ, որոնք ժամանկավորապես կթեթևացնեն հիվանդի վիճակը, սակայն վերջնական լուծում չեն տա խնդրին։
Պետք չէ զբաղվել ինքնաբուժմամբ` հետագա բարդություններից խուսափելու համար անպայման անհրաժեշտ է դիմել բժշկին։
Ախտորոշումը՝ կոնսուլտացիա, լաբորատոր և գործիքային հետազոտություններ:
Բուժումը՝ դեղորայքային: