Շագանակագեղձի ադենոմա

Շագանակագեղձի ադենոման՝ բարորակ գերաճը, բազմապատճառային հիվանդություն է, որն առաջանում է շագանակագեղձի հարմիզուկային գեղձային զոնաների գերաճի հետևանքով` հանգեցնելով ստորին միզուղիների խցանման:

Հիվանդության դեպքում առաջանում են հետևյալ գանգատները.

  • Գիշերային հաճախամիզություն,
  • Մեզի շիթի թուլացում,
  • Ցնցուղանման շիթ,
  • Ընդհատվող շիթ,
  • Կաթիլային տիպի միզարձակություն,
  • Միզարձակությունից հետո միզապարկի ոչ լրիվ դատարկման զգացողություն,
  • Միզարձակության անհետաձգելի (իմպերատիվ) կանչեր,
  • Ցերեկային հաճախամիզություն,
  • Ցածր ծավալով միզարձակություն,
  • Նշված ախտանիշներին ավելանում է նաև միզարձակության սկզբի ուշացումը: Հաճախ միզարձակություն սկսելու համար որովայնի մկանները լարելու կարիք է առաջանում, որն առավել հաճախ դիտվում է առավոտյան ժամերին: Ադեկվատ բուժման բացակայության դեպքում, մասնավորապես հիվանդության վերջին փուլերում, կտրուկ մեծանում է սուր միզակապության և երիկամային անբավարարության, ինչպես նաև այնպիսի բարդությունների հավանականությունը, ինչպիսիք են միզապարկի դիվերտիկուլները և քարերը, ստորին միզուղիների խրոնիկ բորբոքային հիվանդությունները:
  • Նշված ախտանիշները կարող են հանդիպել ոչ միայն շագանակագեղձի ադենոմայի դեպքում, այլ նաև հետևյալ դեպքերում.
  • Միզային համակարգի բորբոքային հիվանդություններ,
  • Արյունամիզություն,
  • Միզարձակության նյարդային բնույթի խանգարումներ,
  • Միզապարկի քախցկեղ,
  • Միզուկի լուսանցքի նեղացում,
  • Շագանակագեղձի քախցկեղ և այլն:
  • Առաջացման պատճառը դեռևս պարզ չէ, սակայն կարևոր դեր է հատկացվում հորմոնալ ստատուսի փոփոխությանը և ծերացմանը: Շագանակագեղձի ադենոման դիտարկվում է որպես խրոնիկ պրոգրեսիվող հիվանդություն: Պրոգրեսիայի ռիսկի ապացուցված գործոններից են հանդիսանում.
  • Տարիքը,
  • Պրոստատ սպեցիֆիկ անտիգենի (ՊՍԱ) 1.5նգ/մլ-ից բարձր մակարդակը,
  • Շագանակագեղձի 30սմ3-ից մեծ ծավալը,
  • Վերոնշյալ ախտանիշների միջին կամ ծանր աստիճանի արտահայտվածությունը

Ախտորոշումը հիմնված է գանգատների, անամնեզի, ֆիզիկալ, լաբորատոր և գործիքային քննությունների վրա: Շատ կարևոր է տարբերակիչ ախտորոշումը:

Շագանակագեղձի ադենոման պետք է տարբերակել այնպիսի հիվանդություններից ինչպիսիք են.

  • Միզուկի բացվածքի նեղացումը,
  • Միզուկի լուսանցքի նեղացումը,
  • Միզապարկի քարերը,
  • Միզուկի քարերը,
  • Միզուկի փականները,
  • Շագանակագեղձի քախցկեղը,
  • Շագանակագեղձի սուր բորբոքումը,
  • Շագանակագեղձի խրոնիկ բորբոքումը,
  • Ֆիմոզը (անդամի ծայրային թլիպի նեղացում),
  • Շագանակագեղձի սկլերոզը,
  • Միզապարկի վզիկի սկլերոզը,
  • Միզարձակության նյարդային բնույթի խանգարումները,
  • Միզապարկի քախցկեղը,
  • Ցիստիտը և այլն:

Բուժման բոլոր եղանակներն ունեն համապատասխան ցուցումներ: Կան բուժման ոչ դեղորայքային (վարքագծային թերապիա), դեղորայքային և վիրահատական մեթոդներ:Շագանակագեղձի ադենոմայի ախտորոշմամբ, բուժմամբ և հետագա հսկողությամբ զբաղվում է ուրոլոգը:

Նյութի հեղինակ ուրոլոգ/անդրոլոգ Գոռ Գրիգորիի Շադյան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Պատվիրեք տնային կանչ (+374) 95 33 03 45

Զանգահարեք մեզ

Զանգահարեք մեզ

8109

Գրեք մեզ

Գրեք մեզ

info@citomed.am

Գրանցվեք առցանց

Գրանցվեք առցանց

Այցելեք հիմա