Ներկայացնում է Ցիտո բժշկական կենտրոնի բժիշկ-վարակաբան՝ Լուսինե Անուշավանի Հարությունյանը

Սուր աղիքային վարակները հարուցվում են տարատեսակ բակտերիաներով, վիրուսներով և պարազիտներով։

Հիվանդության գաղտնի շրջանը տևում է մի քանի ժամից մինչև մի քանի օր կախված հարուցչի տեսակից, հիմնականում պայմանավորված է անորակ, սխալ  ջերմային ռեժիմով պահպանված սննդամթերքի ընդունմամբ։

Սկսվում է սուր, հիմնական կլինիկական ախտանիշներ են ՝ սրտխառնոց, փսխում, որովայնի կծկանքանման ցավեր, լուծ, ջերմության բարձրացում, ախորժակի անկում։

Առավել հաճախ հանդիպող բակտերիալ հարուցիչներն են՝ Salmonella, Shigella, Campylobacter և E. coli-ի ապթոգեն շտամները։

Վիրուսային հարուցիչներից են առավել տարածված են՝ Rotavirus,  Norovirus,  Astrovirus, Adenovirus:

Մանկական տարիքում առավել հաճախ են  հանդիպում և ծանր ջրազրկման են բերում վիրուսային դիարեաները։

Բակտերիալ աղիքային վարակներին բնորոշ է առավել ծանր կլինիկական ընթացք՝ լորձաթաղանթի խորը ախտահարումով, որոշ դեպքերում բակտերիալ էնդոտոքսինների ազդեցությամբ կարող է տեղի ունենալ երիկամների սուր վնասում՝ հեմոլիտիկ-ուռեմիկ համախտանիշի զարգացնանբ

Հաշվի առնելով  սուր աղիքային վարակների (ինչպես բակտերիալ, այնպես էլ վիրուսային) տարածվածությունը շոգ եղանակին, բուժման համար շատ կարևոր է արագ և ճիշտ ախտորոշումը։

Դասական  մանրէաբանական մեթոդով սուր աղիքային վարակի հայտնաբերման համար պահանջվում է մոտ 48-72 ժամ, որը բավական երկար ժամանակ է ջրազրկվող հիվանդի համար։

Անտիգենային հայտնաբերման  Էքսպրես ախտորոշման մեթոդի կիրառումը արագ է, սակայն տարածված ոչ բոլոր աղիքային վարակների հարուցիչների նկատմամբ  է այն առկա ։

ՍԱԻ կոմպլեքս ախտորոշման թեսթը հարմարավետ է և արագ, այն օգնում է առավել տարածված հարուցիչներն արագ հայտնաբերել և անհրաժեշտության դեպքում նշանակել սպեցիֆիկ բուժում։