
Լյարդի առողջության ստուգման փաթեթ
Լյարդը մեր օրգանիզմի ամենակարևոր օրգաններից մեկն է, որը կատարում է ավելի քան 500 կենսական նշանակություն ունեցող ֆունկցիա և կարևոր դեր ունի նյութափոխանակության, օրգանիզմի մաքրման ու ընդհանուր առողջության պահպանման գործում։
Հենց այդ պատճառով լյարդի պարբերական հետազոտությունները կարևոր են հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման համար։
Ցիտո բժշկական կենտրոնում առաջարկում ենք լյարդի առողջության համալիր զննման փաթեթ, որը ներառում է՝
- Լյարդի ֆունկցիոնալ թեստեր (ԱԼՏ, ԱՍՏ, ՀՖ, ԳԳՏ, բիլիռուբին՝ ֆրակցիաներով),
- Լյարդի ուլտրաձայնային հետազոտություն,
- Հեպատիտ B և C-ի սքրինինգ (HBsAg, Anti-HCV),
- Արյան ընդհանուր քննություն,
- Լիպիդային պրոֆիլ,
- Լյարդաբանի խորհրդատվություն՝ հետազոտությունների արդյունքների քննարկմամբ և անհրաժեշտության դեպքում բուժման նշանակմամբ,
- Բժշկի ցուցման դեպքում՝ լյարդի էլաստոգրաֆիա։
Հիշե՛ք. Լյարդի առողջությունը ձեր ընդհանուր առողջության կարևորագույն հիմքերից մեկն է։ Ժամանակին իրականացված հետազոտությունները թույլ են տալիս կանխել բազմաթիվ հիվանդություններ և պահպանել կյանքի բարձր որակը։





