Լյարդի առողջության ստուգման փաթեթ

Լյարդը մեր օրգանիզմի ամենակարևոր օրգաններից մեկն է, որը կատարում է ավելի քան 500 կենսական նշանակություն ունեցող ֆունկցիա և կարևոր դեր ունի նյութափոխանակության, օրգանիզմի մաքրման ու ընդհանուր առողջության պահպանման գործում։

Հենց այդ պատճառով լյարդի պարբերական հետազոտությունները կարևոր են հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման համար։

Ցիտո բժշկական կենտրոնում առաջարկում ենք լյարդի առողջության համալիր զննման փաթեթ, որը ներառում է՝

  • Լյարդի ֆունկցիոնալ թեստեր (ԱԼՏ, ԱՍՏ, ՀՖ, ԳԳՏ, բիլիռուբին՝ ֆրակցիաներով),
  • Լյարդի ուլտրաձայնային հետազոտություն,
  • Հեպատիտ B և C-ի սքրինինգ (HBsAg, Anti-HCV),
  • Արյան ընդհանուր քննություն,
  • Լիպիդային պրոֆիլ,
  • Լյարդաբանի խորհրդատվություն՝ հետազոտությունների արդյունքների քննարկմամբ և անհրաժեշտության դեպքում բուժման նշանակմամբ,
  • Բժշկի ցուցման դեպքում՝ լյարդի էլաստոգրաֆիա։

Հիշե՛ք. Լյարդի առողջությունը ձեր ընդհանուր առողջության կարևորագույն հիմքերից մեկն է։ Ժամանակին իրականացված հետազոտությունները թույլ են տալիս կանխել բազմաթիվ հիվանդություններ և պահպանել կյանքի բարձր որակը։

ԱՅԼ ՓԱԹԵԹՆԵՐ

Check-up կանանց համար
Check-up կանանց համար
Սրտի դիագնոստիկ փաթեթ
Սրտի դիագնոստիկ փաթեթ
Check-up տղամարդկանց համար
Check-up տղամարդկանց համար
ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐ ՓԱԹԵԹՆԵՐԸ