
Check-up փաթեթ 40+ և 50+ կանանց համար
40 և 50 տարեկանից բարձր կանանց համար կանխարգելիչ հետազոտությունները կարևոր դեր ունեն առողջության պահպանման և բազմաթիվ հիվանդությունների վաղ հայտնաբերման գործում։
Այս տարիքում մեծանում է որոշ հիվանդությունների՝ մասնավորապես քաղցկեղի, սրտանոթային համակարգի հիվանդությունների և ոսկրային խնդիրների զարգացման ռիսկը։ Ժամանակին իրականացված հետազոտությունները հնարավորություն են տալիս կանխել բարդությունները և պահպանել կյանքի բարձր որակը։
«Ցիտո» բժշկական կենտրոնը մշակել է հատուկ Check-up ծրագիր 40+ և 50+ տարիքի կանանց համար։
Փաթեթը ներառում է՝
- Թերապևտի խորհրդատվություն
- Գինեկոլոգի խորհրդատվություն
- Ուլտրաձայնային համալիր հետազոտություն
- Արյան ընդհանուր քննություն
- Մեզի ընդհանուր քննություն
- Արյան գլյուկոզայի որոշում
- Լիպիդային պրոֆիլ
- Կոագուլոգրամա
- ALT, AST
- Միզանյութ
- Կրեատինին
- Բիլիռուբին (ընդհանուր և ուղղակի)
- PAP թեստ
- Կղանքի թաքնված արյան թեստ (50+ տարիքի կանանց համար)
Հոգ տարեք Ձեր առողջության մասին այսօր՝ վաղվա վստահության համար։





