Check-up փաթեթ 40+ և 50+ տղամարդկանց համար

40 և 50 տարեկանից հետո տղամարդկանց մոտ մեծանում է սրտանոթային, մետաբոլիկ, միզասեռական և ուռուցքային հիվանդությունների զարգացման ռիսկը։

Առողջության պահպանման, տարբեր հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման նպատակով կարևոր է կանոնավոր կերպով անցնել կանխարգելիչ հետազոտություններ։

Ցիտո բժշկական կենտրոնը մշակել է հատուկ Check-up փաթեթներ 40+ և 50+ տարիքի տղամարդկանց համար, որոնք ներառում են անհրաժեշտ լաբորատոր և ախտորոշիչ հետազոտությունները:

Փաթեթի մեջ ներառված են՝

  • Արյան ընդհանուր քննություն
  • Մեզի ընդհանուր քննություն
  • Գլյուկոզա
  • Լիպիդային պրոֆիլ
  • Կոագուլոգրամա
  • ALT, AST
  • Միզանյութ
  • Կրեատինին
  • Ընդհանուր և ուղիղ բիլիռուբին
  • Պրոստատ-սպեցիֆիկ հակածնի (PSA) թեստ
  • Կղանքի թաքնված արյան քննություն (50+ տարիքի տղամարդկանց համար)

Հարգելի՛ տղամարդիկ, հիշե՛ք՝ Ձեր առողջությունը Ձեր և Ձեր ընտանիքի բարեկեցության ու երջանկության կարևոր գրավականն է։

 

ԱՅԼ ՓԱԹԵԹՆԵՐ

Check-up կանանց համար
Check-up կանանց համար
Սրտի դիագնոստիկ փաթեթ
Սրտի դիագնոստիկ փաթեթ
Լյարդի դիագնոստիկ փաթեթ
Լյարդի դիագնոստիկ փաթեթ
ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐ ՓԱԹԵԹՆԵՐԸ