Պետրոսյան Անահիտ Իսահակի
Մասնագիտություն Բժիշկ-լաբորանտ, Լաբորատոր ծառայության ղեկավար
Կրթություն Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան

Մասնագիտական գործունեություն Բժիշկ-լաբորանտ, «Ցիտո» բժշկական կենտրոնի լաբորատոր ծառայության ղեկավար

 

2011թ․-ից «Ցիտո-լաբ» ախտորոշիչ կենտրոնի լաբորատոր ծառայության ղեկավարն է:

 

2010-2011թթ.` Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» համալսարանական հիվանդանոցի լաբորատոր ախտորոշման կենտրոնի բժիշկ-լաբորանտ: Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկո-լաբորատոր ախտորոշման ամբիոնի ավագ լաբորանտ:

 

2010-2011թթ.` Երևանի պետական բժշկական համալսարանի «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի լաբորատոր ախտորոշման կենտրոնի բիոքիմիկոս:

 

2007-2010թթ.` Երևանի պետական բժշկական համալսարանի «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի կենսաքիմիական լաբորատորիայի լաբորանտ:

 

Կրթություն

 

2010թ. ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկո-լաբորատոր ախտորոշման օրդինատուրան՝ ստանալով օրդինատորի աստիճան:

 

2009թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի բժշկական կենսաքիմիայի մագիստրատուրան՝ ստանալով կենսաքիմիայի մագիստրոսի աստիճան:

 

2007թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը՝ ստանալով կենսաբանի բակալավրի աստիճան:

 

Պարբերաբար մասնակցում է մասնագիտական վերապատրաստման ծրագրերի. 2009թ. ԴԱԱԴ ուռուցքաբանության ամառային դպրոց, Բորստել, Գերմանիա 2010թ. ԴԱԱԴ «Ինֆեկցիաներ» ամառային դպրոց, Բորստել, Գերմանիա

 

Հետազոտություններ և հետազոտական ծրագրեր 2004-2007թթ.՝ «Բակտերիալ ծագման մելանինի ազդեցությունը բույսերի աճի և կենսաքիմիական պարամետրերի փոփոխությունների վրա» 2008-2011թթ.՝ «ՖԿՈՒ նեոնատալ սկրինինգ» 2012-2014թթ.՝ «Երևանում պրենատալ սկրինինգ. կենսաքիմիական մարկերների որոշում՝ ռիսկի խմբի հղի կանանց համար»