Project Description
Ի՞նչ հիվանդություններ է բուժում էնդոկրինոլոգը
● Շաքարային դիաբետ (ինսուլինի անբավարարության կամ բացակայության հետևանքով
պայմանավորված հիվանդությունների խումբ)
● Կալցիումի մետաբոլիզմի խանգարում (արյան մեջ կալցիումի մակարդակի իջեցում կամ բարձրացում)
● Էնդեմիկ խպիպ (յոդի պակասի հետևանքով վահանաձև գեղձի մեծացում)
● Աուտոիմուն թիրեոիդիտ (վահանաձև գեղձի բորբոքում աուտոիմուն բնույթի)
● Ոչ շաքարային դիաբետ (հիպոթալամուսի կամ հիպոֆիզի ֆունկցիայի խանգարում
● Ակրոմեգալիա (աճի հորմոնի հավելյալ քանակ)
● Իցենգո-Կուշինգի համախտանիշ (նեյրոէնդոկրին հիվանդություններ, որոնք բերում են մակերիկամների
կեղևի ֆունկցիայի խանգարմանը,որոնք առաջացել են տարբեր էնդոկրին հիվանդություններից`
օստեոպորոզ, ճարպակալում, սեռական ֆունկցիայի խանգարում, մկանային թուլություն, նյարդա-
հոգեկան խանգարումներ)
Տարիքային փոփոխությունների հսկողության համար անհրաժեշտ է տարվա մեջ մեկ անգամ այցելել
էնդոկրինոլոգի: